AM
13 Հոկտեմբեր 2010 - 11:11 AMT

Կիրո Մանոյան. Արազ Ալիզադեն «Աղթամար» անվանումը միայն որպես կոնյակ է ճանաչում

«Բաքվում Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեի հետ ես ընդամենը համատեղ մամլո ասուլիս եմ ունեցել, նրա հայտարարությունները նախընտրական բնույթ էին կրում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, հարցազրույցի ժամանակ Ալիզադեն այնքան անհեթեթ բաներ էր ասում, որոնք չէր կարելի անպատասխան թողնել: «Օրինակ, նա ասել է, որ «Աղթամար» անվանումը նրան որպես կոնյակ է հայտնի և որ Ղարաբաղում հայերն հիմա ավելի քիչ են քան 1988-ին»,-ասել է նա: