AM
11 July 2001 - 16:11 AMT

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՒ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱՊՈԼԻՍԻ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԺԱՄԱՆԵՆ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

. Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունների առաջնորդ Թորգոմ Պատրիարքը եւ Պոլսի Մեսրոպ Պատրիարքը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հուլիսի վերջին կժամանեն Սուրբ Էջմիածին: Հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Երուսաղեմի եւ Կոնստանտինապոլիսի պատրիարքությունների առաջնորդներին, որոնք շուրջ մեկ ամիս առաջ դիմել էին վեհափառին որոշ հարցերի շուրջ միասնաբար խորհրդակցություն ունենալու առաջարկով: Ինչպես հայտնում է Սուրբ Էջմիածնի հասարակական կապերի գրասենյակը, հոգեւոր պետերի հանդիպման ժամանակ կքննարկվեն եկեղեցական եւ վարչական խնդիրներ: