Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արեւելյան Անատոլիայում ծավալված «մեծ ողբերգության» արդյունքում թուրքերը հայերից քիչ չեն տուժել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը` ելույթ ունենալով տարբեր տարիներին սպանված թուրք դիվանագետների հիշատակին նվիրված արարողության ժամանակ: «Ես օգտակար չեմ համարում վրեժխնդրության սադրումը երիտասարդ մարդկանց ուղեղներում եւ առաջարկում եմ բոլորին ապագային նայել բարեկամության եւ սիրո ակնկալիքով եւ օրացույցից ջնջել ատելության եւ թշնամության էջերը», – հայտարարել է թուրք նախարարը: