. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ու պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն հայտարեց, որ «բանակցությունները Հայաստանի ղեկավարի հետ հերթական անգամ բացահայտեցին ղարաբաղյան խնդրի ողջ բարդությունը»:
«ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությունը շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահների, ինչպես նաեւ նրանց միացած Ռուսաստանի արտաքին գործերի նախարի արառաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ, տեւց 2,5 ժամ (Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հանդիպմանը չէր մասնակցել): «Եթե մենք ուշանալիս չլինեինք Ստեփանակերտ թռնող ողղաթիռից, մենք կարող էինք շարունակել նախագահի հետ զրույցը եւս 2,5 ժամ»,- ասաց Քերի Քավանոն: Նրա խոսքերով` Քի-Վեստում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրակրկիտ ուսումնասիրման անհրաժեշտություն կա: Նրա այս արտահայտությունը մեկնաբաններին թույլ տվեց պնդել, որ միջնորդները տարածաշրջան են ժամանել ոչ թե կարգավորման նոր առաջարկներով, ինչպես դա փորձում են ներկայացնել Բաքվում, այլ բանակցությունների գործընթացը Փարիզում եւ Քի-Վեստում Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումների ընթացքում նախանշված հունի մեջ վերադարձնելու մտադրությամբ: Դրա մասին է վկայում նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալի հայտարարությունը: Վյաչեսլավ Տրուբնիկովի խոսքերով` «Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների կողմից առաջարկված հակամարտության լուծման մոտեցումները չեն վերանայվելու»: Նա հնարավոր համարեց կատարելու «այդ մոտեցումների միայն աննշան աղղումներ»: