AM
10 July 2001 - 16:59 AMT

ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ «ԻՏՌԱ» ԿՈՆՑԵՌՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

. Իրան-Հայաստան գազամուղի շինարարության կոնսորցիումին «ԻՏԵՌԱ» ընկերությունների միջազգային խմբի անդամակցության հարցը առայժմ քննարկման փուլում է: Դրա մասին ՍՆԱՐՔ-ի թղթակցին հաղորդեց «ԻՏԵՌԱ-Հոլդինգ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Սեմենենկոն: Նրա ասելով` գազամուղի շինարարության նախագիծը քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստի ժամանակ: «ԻՏԵՌԱ»-ն հանդիսանում է այդ ձեռնարկության հիմնադիրներից մեկը: Ընկերության գործադիր տնօրինությանը հանձնարարվեց անհրաժեշտ տեղեկատվության համար հարցմամբ դիմել Հայաստանի էներգետիկայի նախարարությանը, որից հետո առաջարկությունները ներկայացնել տնօրենների խորհրդի քննարկմանը: Խոսելով Հայաստանի էլեկտրացանցերի մասնավորեցման հայտամրցույթին «ԻՏԵՌԱ» ընկերությունների միջազգային խմբի մասնակցության մասին` Սեմենենկոն ասաց, որ այդ հարցը կքննարկվի կոնցեռնի ղեկավարության կողմից հայտամրցույթի պայմանները հայտարարելուց հետո: