. Երեկ գիշերը Հայաստան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Նիկոլայ Գրիբկովը, Քերի Քավանոն եւ Ֆիլիպ դը Սուրեմեյնը: Դրանից մի քանի ժամ առաջ Երեւան ժամանեց Ռուսատանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, որի այցը անցնում է Մինսկի խմբի համանախագահ-երկրների դիվանագետների տարածաշրջանի պետություններով ուղեվորության շրջանակներում: Երեկ Տրուբնիկովին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Համաձայն ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչության հաղորդագրության` հանդիպման ընթացքում բացի ղարաբաղյան խնդրից կողմերը քննարկեցին նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, սեպտեմբերին նախատեսվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան այցի նախապատրաստման ընթացքը: Այսօր Տրուբնիկովը կմիանա Մինսկի խմբի խաղաղարարներին: Կկայանա նրանց համատեղ հանդիպումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երեկոյին մոտ դիվանագետները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ: