AM
10 July 2001 - 14:41 AMT

ՊԱՐԶՎԵԼ Է «ԸՄԲՈՍՏ» ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԻՐԱՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ Ա-Ի ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏԱՎՈՐ ԾԱԳՈՒՄԸ

. PanArmenian Network-ի համակարգային անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից անցկացված հետազոտությունները թույլ տվեցին որոշել մի շարք զանգվածային տեղեկատվության միջոցների խմբագրություններին ուղարկած արդեն աղմուկ հանած հաղորդագրության անանուն աղբյուրի մոտավոր ծագումը: Խոսքը գնում էPanArmenian Network-ի լուրերի երեկվա թողարկումում հրատարակված տեղեկատվության մասին, համաձայն որի Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանը դիմել է Անթիլիասի կաթողիկոս Արամ Ա-ին` «իրեն հավատարիմ» ծխերի հիման վրա Անթիլիասի կաթողիկոսարանին ենթակա նոր թեմ ստեղծելու առաջարկով :Աղբյուրը, որը թագնվում է անանուն էլեկտրոնային հասցեի ետեւմ, գտնվում է Լիբանանում եւ օգտվում է INCONETSAL (Բեյրութ) պրովայդերին պատկանող համակարգիչով: Հիշեցնենք, որ Լիբանանում է գտնվում Անթիլիասի կաթողիկոսի նստավայրը: