AM
18 October 2010 - 05:25 AMT

Կրասնոդարի երկրամասի հեղեղումների հետևանքով երկու հայ է մահացել

Հաստատվել է նախկինում անհայտ տղամարդու անձը Գյոզալդարա գյուղից: Նա 1977-ին ծնված Արթուր Աբովյանն է` Հայաստանի քաղաքացի: Հայաստանի քաղաքացի է նաև մահացած Ալբերտ Մնացականյանը (ծնվել է 1937թ.), հաղորդում է Analitika.at.ua-ն:

Անցած շաբաթ լեռնային գետերի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ են անցել Կրասնոդարի երկրամասի Տուապսեի և Ապշերոնի շրջանների 22 բնակավայրեր: