. Մինսկի խմբի համանախագահներ Վյաչեսլավ Տռուբնիկովը, Կերի կավանոն եւ Ֆիլիպ Դե Սուրեմեյնը այսօր երեկոյան կժամանեն Երեւան: Համանախագահների այցը տարածաշրջան կանցնի միջնորդների կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագրի մշակման եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման նախապատրաստման աշխատանքների կազմակերպման շրջանակներում: Հուլիսի 10-ին համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ կհանդիպեն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ արտաքին գործերի նախարար Նաիռա Մելքումյանի հետ:
Հուլիսի11-ին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգ: Մոնիտորինգի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից ուղարկված միջնորդները կհատեն ԼՂՀ-ն եւ Ադրբեջանի պաշտպանական սահմանները նախատեսված հատվածում եւ կանցնեն ադրբեջանական կողմը: