. Երեկ կայացավ «Արմէքս» հայկական ֆոնդային բորսայի առեւտրային հարթակի պաշտոնական բացումը: Բորսայում կիրառվում է էլեկտրոնային առեւտրի համակարգը, որը մշակվել է ռուսական մասնագետների կողմից: Դրա ձեռքբերումը հնարավոր դարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության շնորհիվ: Առաջին առեւտրային նստաշրջանի բացման առթիվ «Արմէքս»-ի աշխատակիցներին ողջույնի ուղերձով դիմեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բորսայում լիստինգը անցել է արդեն շուրջ 30 տեղական ընկերություն: Դա նշանակում է, որ նրանց թողարկած բաժնետոմսերը թույլատրված են «Արմեքս»-ի գործառնություններին: Շուրջ երկու տասնյակ բաժնետիրական ընկերությունների լիստինգի հայտերը գտնվում են քննարկման փուլում: