AM
19 Հոկտեմբեր 2010 - 12:37 AMT

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Գերմանիայի եւ Թուրքիայի պատվիրակներին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտին եւ Օմար Յանարին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ա.Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ձեւավորմանը:

Ա.Հովսեփյանն ընդունել է նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցելլի գլխավոր դատախազ Հարալդ Ռենջին: Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գերմանիայի եւ Թուրքիայի պատվիրակները Հայաստան են ժամանել մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: