. Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 8-ին կմեկնի Փարիզ դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Նախատեսվում է քննարկել Հայաստանի կառավարության կողմից մշակված տնտեսական նախագծերը, աղքատության դեմ տարվող պայքարի ծրագրի իրականացման ընթացքը, նյու-յորքյան ֆորումի արդյունքները, հանրապետության մակրոտնտեսական վիճակը եւ ուրիշ հարցեր: Հուլիսի 11-ին ի մի կբերվի հանդիպման արդյունքները, որից հետո հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: Հայկական պատվիրակության կազմում կլինեն նախարարի տնտեսական եւ ֆինանսական գծով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Ֆինանսների եւ տնտեսության նախարար Վարդան Խաչատրյանը, խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: