AM
20 October 2010 - 12:36 AMT

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դատապարտել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը

«Դատապարտում ենք նախօրեին Օղակաձև այգուª Առագաստ սրճարանի հարակից հատվածում տեղադրված Հոլոքոսթի և Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը», ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է գրասենյակի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը, հայտարարության հեղինակները կոչ են անում իրավապահ մարմիններին գտնել և պատասխանատվության ենթարկել այդ վանդալիզմն իրականացնող սադրիչներին: