Հոկտեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է լեհական «Գազետա Վիբոռչա» թերթի գլխավոր խմբագիր, եվրոպական դեմոկրատական շարժման հռչակավոր ներկայացուցիչ, «Սոլիդարնոստ» շարժման հիմնադիրներից Ադամ Միխնիկի հետ:
Տեղիէ ունեցելզրույց համաեվրոպականխնդիրների, հետխորհրդային շրջանի դեմոկրատական գործընթացների, Հայաստանում ժողովրդավարության վիճակի և հեռանկարի, ինչպես նաև այդ գործընթացներում դեմոկրատական համերաշխության ապահովման անհրաժեշտության շուրջ:
Հանդիպմանը մասնակցելեն Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին և Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, հայտնում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:






