. «Միջպետբանկը» Հայասկական ատոմակայանին կտրամադրի չորս միլիոն դոլարի չափով վարկ միջուկային վառելիք ձեռք բերելու համար: Ինչպես հայտարարում է «Առկա» գործակալությունը, այդ համաձայնությունը վերջերս Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքն է: Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի կառավարությունը հրաժարվեց 12 միլիոն դոլար վարկից, որը Ռուսաստանի կառավարությունը պատրաստ էր տրամադրել Հայակական ատոմակայանին: Փոխարենը որոշվեց վարկ վերցնել կոմերցիոն բանկից: Դրա համար կայանին տրվել է բյուջետային երաշխավորություն: