. Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողաիդելին վերադառնալով Երեւանից, որտեղ վերջերս տեղի ունեցավ տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, հայտարարել է, որ Վրաստանն առայժմ առաջընթացի չի հասել Հայաստանին իր պետական պարտքի մարման խնդրի լուծման հարցում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Զ. Նողաիդելին ասել է, որ բանակցություններն այդ թեմայով շարունակվում են: Հիշեցնենք, որ համաձայն երեւանյան նիստի ժամանակ ստորագրված արձանագրության, Վրաստանը պարտավորվում է վերսկսելՀայաստանին պետական պարտքի տոկոսների մարումը: Երկու երկրների ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է մեկ ամսվա ընթացքում բանակցություններ վարել պետական պարտքի վճարման վերաձեւակերպման վերաբերյալ: