AM
6 July 2001 - 13:28 AMT

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ «ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

. Վրաստանի ԱԳՆ տեղեկատվական վարչոււթյան ղեկավար Կախա Ասիխարուլիձեն «ԳազետաՍՆԳ» տեղեկատվական ինտերնետ-պորտալի թղթակցին պաշտոնական մեկնաբանություն տվեց Բոլնիսիի շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը դժգոհության ալիք է առաջացրել Վրաստանում ադրբեջանական բնակչության շրջանում: Պարոն Սիխարուլիձեի խոսքերով, «Բոլնիսիում վրացական ոստիկաններն իրոք գերազանցել են իրենց լիազորությունները»: Հիշեցնենք, որ ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հունիսի 25-ին Բոլնիսիում ոստիկանների կողմից վայրագության են ենթարկվել մի քանի ադրբեջանցիներ: Համաձայն Բաքվի «Էխո» եւ «Զերկալո» թերթերի, կոտրվել է տուժածներից մեկի ողնաշարը: Երկրորդին «խարանել են, կրունկին դնելով շիկացած երկաթ»: Երրորդին «բռնաբարել են»: Նախօրեին Բաքվում Վրաստանի դեսպանատան առջեւ տեղի ունեցավ Վրաստանում բնակվող ադրբեջանական մտավորականության բողոքի ցույց:
Տեղի ունեցած փաստի հիման վրա Բոլնիսիի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել եւ միաժամանակ տարվում է հետաքննություն հանրապետության ՆԳՆ գլխավոր վարչության կողմից: «Մենք վստահ ենք, որ ամեն ինչ կպարզվի ամենամոտ ժամանակներս»,- ասել է Վրաստանի ԱԳՆ տեղեկատվական վարչության ղեկավարը: Սակայն ըստ նրա տեղակալներից մեկի, այսօր արդեն կարելի է ասել, որ «իրադրությունը ներկայացված է ուռճացված տեսքով»: Կատարվածի չափն ու աստիճանը, ինչպես ասել է Սիխուրալիձեի տեղակալը, չեն համապատասխանում այն ամենին, ինչ գրված է մամուլում: «Չի բացառվում, որ տվյալ դեպքը ունի ոչ մաքուր, քաղաքական նպատակ»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ աշխատակիցը: