AM
22 Հոկտեմբեր 2010 - 14:42 AMT

Փորձագետ. Երկարացնելով իր ռազմակայանի տեղակայման ժամկետը Հայաստանում, Ռուսաստանը դուրս մղեց Արևմուտքին տարածաշրջանից

49 տարով երկարացնելով Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը՝ Ռուսաստանը նպատակ ունի կորզել առավելագույնը այն իրավիճակից, որ կա Հայաստանում այսօր: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության ու կայունության լույսի ներքո» գիտաժողովում հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արտակ Այունցը: Նա նշել է, որ դրանով Ռուսաստանը ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում ու Հայաստանում՝ դուրս մղելով Արևմուտքին: Ըստ նրա, փոփոխվող քաղաքական իրողությունների պայմաններում դա ոչ մի լավ բան չի հանգեցնի: Սակայն, նա համաձայնեց այն մտքի հետ, որ ռուսական ռազմակայանները հարկավոր են, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված և չեն կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները:

Անդրադառնալով ՌԴ կողմից Ադրբեջանին C-300 համալիրների հնարավոր վաճառքին՝ փորձագետն ասել է, որ այդ քայլը հակսում է Հայաստանի հետ նոր կնքված դաշնակցային գործընկերության մասին արձանագրությանը: «Նույնիսկ եթե դա բիզնես է ՌԴ-ի համար, պետք է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ և որտեղ ՌԴ դերը, մեղմ ասած, վերջինը չէ»,-ասել է Այունցը: