Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գյումրիի Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ բացված «Խաչքարերի պուրակ»: Պուրակում տեղադրվել են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները: Պուրկում դեռևս տեղադրվել է 20 խաչքար, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից: Հետագայում պուրակում կտեղադրվեն Ջուղայի խաչքարերի 100-ից ավելի կրկնօրինակներ:
Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների տեղադրումը յուրօրինակ բողոք է մշակութային եղեռնի դեմ: