AM
4 July 2001 - 17:52 AMT

ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷՐ ԻՐԵՆԻՑ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ՏԱԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՒ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԴԵՄ

. «Հոկտեմբերի 27»-ի գործով այսօրվա դատական նիստին գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանը կրկին հաստաեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները նրա մասին, որ ինքն է ահաբեկչության միակ կազմակերպիչը: Նա հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերի միակ դրդիչը եղել է Վազգեն Սարգսյանի «բռնապետական ռեժիմը»: Նաիրի Հունանյանը հերթական անգամ նշեց, որ քննչական խումբի ղեկավարները նախաքննության ընթացքում իրենից ցուցմունքներ են պահանջել նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այն ծամանակվա ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանի դեմ: