. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունեց ԱՄՆ-ի հայկական համայնքի հայտնի գործիչ Հարութ Սասունյանին, որը հանդիսանում է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ: Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանում հիմնադարամի ծրագրերի իրականացման գործընթացը: «Լինսի» հիմնադրամը, որը հիմնադրվել է հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի գործարար Քիրք Քրքորյանի կողմից, 1998 թվականի երկրորդ կեսից իրականացնում է Հայաստանում փոքր – միջին բիզնեսի զարգացման ծրագրեր: Այսօր Հայաստանում հիմնադրամի շրջանակներում գործում է երկու տրանշ` 20 միլիոն դոլար ընդհանուր ծավալով: