AM
2 July 2001 - 17:40 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

. Մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդի Արա Բաբաջանյանը , որը գլխավորում է հոր անունը կրող հիմնադրամը, օրերս այցելեց Երեւան, ուր անց կացրեց մի շարք հանդիպումներ, որոնք նվիրված էին մաեստրոյի ծննդյան 80-ամյակի առթիվ հանրապետությունում անցկացվելիք հանդիսությունների նախապատրաստմանը: Կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարության կառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար, Ռոլանդ Շառոյանի հետ ունեցած զրույցներում քննարկվել է նաեւ Երեւանում Առնո Բաբաջանյանի թանգարանը ստեղծելու հարցը: Թանգարանը բացվելու է Մաշտոցի պողոտայի այն տանը, որտեղ ապրել է ժողովրդի կողմից սիրված երաժիշտը: