AM
2 July 2001 - 15:38 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ԱՄԲԻՈՆԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

. Ստրասբուրգում աշխատանքն ավարտեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: ,,Թուրան,, գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի պատվիրակությանը հաջողվել է նստաշրջանում ,,առաջ տանել,, մի փաստաթուղթ, որը առնչվում է ,,հայերի կողմից ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչմանը,,:
ԵԽԽՎ նստաշրջանում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ասելով, ներկայումս այդ փաստաթուղթն ստորագրել է ԵԽԽՎ 43 պատգամավոր, եւ առաջիկայում այն կհրատարակվի երրորդ խմբագրությամբ: Բացի այդ, ադրբեջանական պատվիրակությունը հարցում է հղել ԵԽ Նախարարներին կաբինետին` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այդ կառույցի կողմից ճանաչելու խնդրանքով: Ադրբեջանցի խորհրդարանականի ասելով, այդ դեմարշը ձեռնարկվել է ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարության, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: