AM
30 Հոկտեմբեր 2010 - 06:38 AMT

ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Դ.Տոնոյանը ներկայացրեց ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազգող ներքին և արտաքին գործոնները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության տեսակետերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին բաց և անմիջական քննարկման համար` նշելով, որ այն մեծապես նպաստեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց ընկալումների խորացմանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: