AM
30 June 2001 - 16:20 AMT

ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԻԴԻՊԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

. Հուլիսի 2-3-ը Ստեփանակերտում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի – Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը: “ՄԵԴԻԱՄԱՔՍ”-ի հաղորդման համաձայն, այն անց է կացվելու չճանաչված հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների` 2000թ. նոյեմբերին Տիրասպոլում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Չորս հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել այդ երկրներիմ կոնֆլիկտի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի – Հարավային Օսեթիայի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության արդյունքներով պլանավորվում է ընդունել ամփոփիչ կոմյունիկե: