AM
29 May 2003 - 18:16 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄՈՏ ՕՐԵՐՍ

«Արդարություն» ընդդիմադիր դաշինքի մասնակցության հարցը Հայաստանի նորընտիր խորհրդարանում կլուծվի դաշինքի մեջ մտնող ուժերի քաղխորհրդի մոտակա նիստում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Ստեփան Զաքարյանը: Նրա խոսքերով, որոշման համար հիմք կծառայի դաշինքի ձգտումը «վերականգնել երկրում սահմանադրական ռեժիմը»: Ս.Զաքարյանը կարծիք է հայտնել, որ մայիսի 25-ին արդար ընտրությունների անցկացման դեպքում «Արդարություն» դաշինքը կհավաքեր ընտրողների ավելի քան 50 տոկոս ձայները: Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, «Արդարությունը» զբաղցերել է երկրորդ տեղը, հավաքելով քվեների մոտ 13 տոկոսը: