. «Եթե միջնորդներին հաջողվի վերացնել Քի Վեստի հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջացած նոր խոչընդոտները, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ժնեւում կարող է կայանալ մոտ ապագայում».ասել է ՀՀ արտգործնախարար Վրադան Օսկանյանը ՛՛Մեդիմաքսին՛՛-ին տված հարցազրույցում: Վ. Օսկանյանի չի կարծում, որ առաջիկա այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կներկայացնեն կարգավորման մի նոր տարբերակ: Իր տպավորությամբ, կոնֆլիկտային կոցմեր հանդիսացող երկրների մայրաքաղաքները այցելելու հիմնական նպատակը հենց վերոհիշյալ խոչընդոտների վերացումն է:Նախարարը նաեւ նշել է, որ Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ամուր հիմք դառնալ բանակցային գործընթացի շարունակման եւ կարգավորման փաստաթղթի ստեղծման համար: