AM
30 June 2001 - 15:11 AMT

ԲԱՐՁՐԱՍՏԻԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԿՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՆ ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

. Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը: Խորհրդարանում օրինագիծը ներկայացրած պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, օրենքի ընդունումը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին: Օրենքը կտարարծվի բարձր պաշտոն զբաղեցնող մոտ 4 հազար պետծառայողների վրա: Նրանց թվում են երկրի նախագահը, կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամերը, գլխավոր դատախազը, պետական գերատեսչությունների ղեկավարները: Պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարգրել իրենց կամ իրենց մոտ ազգականների եկամուտները, անշարժ գույքը, արժեթղթերը, տրանսպորտային միջոցները: Օրենքը նախատեսում է նաեւ տույժեր հայտարարագրման ուշացման կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Պետական գործիչները կհայտարարագրեն իրենց եկամուտների չափը եւ աղբյուրները պաշտոնից հեռանալուց հետո երեք տարվա ընթացքում: