AM
2 Նոյեմբեր 2010 - 10:42 AMT

Դավիդ Ջամալյան. Ադրբեջանը պետք է ճանաչի իրողությունն ու հաշտվի այն բանի հետ, որ Արցախն վաղուց արդեն իրենից կախված չէ

Աստրախանի պայմանավորվածությունները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հնարավորի առավելագույնն է գոյություն ունեցող իրողությունների պայմաններում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ կողմերը, առավելապես Ադրբեջանը, ավելիին ընդունակ չեն: Նա նշել է նաև, որ Ադրբեջանը պետք է ճանաչի իրողությունն ու հաշտվի այն բանի հետ, որ Արցախն վաղուց արդեն իրենից կախված չէ:

Ջամալյանը նշել է նաև, որ հարկավոր է վերջ տալ Բաքվի մի քանի միֆերին, որոնց համաձայն Հայաստանն, իբր, երկար չի դիմանա շրջափակման պայմաններում: Նա նշել է, որ այս համատեքստում հայ-իրանական երկաթուղու շինարարությունը կհանդիսանա այդ միֆը չեզոքացնող գործոններից մեկը: