«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է խորհրդարանական ընտրությունների»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ շատ կուսակցական գրասենյակներ ամենօրյա աշխատանք են տանում հայ հասարակության հետ և միշտ շփվում են ժողովրդի հետ: Միաժամանակ նա նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ կուսակցությունը քանի տոկոս կհավաքի խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2012-ին: Այդ առումով նա ասել է, որ մասնավորապես ընդդիմությունը պետք է շուտ սկսի իր նախընտրական քարոզարշավը, քանի որ նա անցած տարիների ընթացքում շատ քիչ բան է արել: «Դա բնական գործընթաց է: Կոնկրետ այն քաղաքական ուժը, որին ես ներկայացնում եմ, այդպիսի խնդիր չունի»,- ասել է Սահակյանը և հավելել, որ ՀՀԿ գլխավոր խնդիրը մինչև խորհրդարանական ընտրություններն իր խոստումները կատարելն է:






