«Մենք չենք փոխի մեր դիրքորոշումը, Ղարաբաղի վերաբերյալ ճանապարհային քարտեզի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ չի լուծվել Արցախի կարգավիճակի հարցը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, Հայաստանը կհամաձայնվի ճանապարհային քարտեղի գաղափարի հետ միայն այն դեպքում, եթե բացահայտ կերպով ասվի, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ համատեքստում Սահակյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել իր դիրքորոշման մաիսն, որի համաձայն երկրի համար առաջնայինը Արցախի կարգավիճակն է:






