AM
28 June 2001 - 17:45 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՌԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

. Այսօր Մոսկվայում Ռուսաստանի առաջին փոխարտգործնածարար Վ. Կռուբնիկովը եւ Ռուսաստանում Իրանի դեսպան Վ. Սաֆարին քննարկեցին ղարաբացյան կարգավորման ընթացքը: Իրանը, ինչպես հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ: Սակայն, ինչպես հայտնի է պաշտոնական Թեհրանը վերջերս հայտ է ներկայացրել բանակցությունների գործընթացուն ավելի ակտիվ ձեւով մասնակցելու վերաբերյալ: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի փոխարտգործնախարարի եւ Իրանի բարձրաստիճան դիվանագետի հանդիպմանը քննարկվել են Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորմանը Իրանի մասնակցելու հնարավոր տարբերակները: