Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Գեղարքունիքի մարզում ծանոթացել է Սևան-Լճաշեն ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների, ինչպես նաև Սևանի ջրի մակարդակի բարձրացման և ջրածածկ հատվածների մաքրման աշխատանքների հետ: Երկրի ղեկավարին ուղեկցում էին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ինչպես նաև տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Մովսիսյանը և նրա տեղակալ Յուրի Ջավադյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը և «Սևան ազգային պարկի» տնօրեն Աշոտ Գնդոյանը: Մասնավորապես, Հայաստանի նախագահին է ներկայացվել բազմաֆունկցիոնալ էքսկավատորը («Վոթերմաստեր կլասիկ III»), որը մաքրում է Սևանա լճի ճահճացված ափամերձ տարածքները: