Հայաստանի կառավարությունը օրինագիծ է նախապատրաստում Երեւանին ազատ տնտեսական գոտու կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Պրեսս-Ցենտռ.Ռու»-ն, ենթադրվում է, որ ոսկերչական իրերի եւ թանկարժեք քարերի հետ կապված առեւտրային գործողությունները կազատվեն հարկերի մեծ մասից, ինչը, պետկառույցների մտահղացմամբ, կավելացնի ոսկերչական բիզնեսի հետաքրքրությունը հայկական մայրաքաղաքի նկատմամբ: Իսկ դա, իր հերթին, կավելացնի մուտքերը երկրի եւ նրա մայրաքաղաքի բյուջե: Ոչ քիչ չափով օրնագծի ստեղծման համար խթան է հանդիսացել արդեն վեցերորդ տարին Երեւանում անցկացվող ոսկերչական ցուցահանդեսների անփոփոխ հաջողությունը: