AM
8 Նոյեմբեր 2010 - 12:35 AMT

Հայ գերիներն Ադրբեջանում գնալով ավելանում են

Ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են հայտնել, որ ադրբեջանական գերության մեջ է գտնվում ևս մեկ հայազգի քաղաքացիական անձ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Ըստ նրա, մանդատի համաձայն ԿԽՄԿ ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են գերու հետ: Գերեվարվածի անունը դեռևս չի հրապարակվում, չի ասվում նաև, թե ինչ պայմաններում է նա գերության մեջ հայտնվել: