AM
9 Նոյեմբեր 2010 - 16:38 AMT

Երևանում ընթանում է ՀԱԿ երթը

Երևանում ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցը, որից հետո սկսվեց ընդդիմության ներկայացուցիչների երթը Մատենադարանից դեպի Հյուսիսային պողոտա: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, կազմակերպիչները չհաղորդեցին, թե երբ կկայանա ՀԱԿ հաջորդ ցույցը` նշելով միայն, որ դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երևանում մեծ երթ տեղի կունենա: