AM
10 November 2010 - 14:58 AMT

Հայաստանում նոր միտում է հայտնվել՝ «բոլոր ամբողջատիրական աղանդները միավորվում են մեկ տանիքի տակ»

«Եթե 90-ականներին աղանդները ներթափանցում էին Արևմուտքից և հաճախ որևէ տեղեկություն ստանալու համար ես կապվում էի արևմտյան մասնագետների հետ, ապա այսօր մեր երկրում շատ են հայրենական ծագում ունեցող աղանդները: Այժմ ինձ են հաճախակի հեռաձայնում այս կամ այն երևույթը պարզաբանելու համար»,-նոյեմբերի 10-ին «Աղանդները հետխորհրդային տարածքում. սպառնալիքի աստիճանն ու հոգևոր անվտանգությունը» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև կլոր սեղանի ժամանակ հայտարարել է նահատակ Իրինեյ Լիոնսկու անվան կրոնագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Դվորկինը: Նա հավելել է, որ քայքայիչ աղանդները վտանգավոր են չորս մակարդակով՝ մարդու, ընտանիքի, հանրության, պետության: «Ռուսաստանում այսօր շուրջ 80 հայտնի տարածված աղանդներ կան և շուրջ հազար մանր աղանդներ»,-ասել է ռուս պրոֆեսորը:

Իր հերթին քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշել է, որ ամբողջատիրական աղանդների նպատակն է իշխանությունն ու փողը: «Նրանց ներկայացուցիչները իրենց գործունեությնա մեջ օգտագործում են հատուկ ծառայություններին բնորոշ մեթոդներ՝ ներշնչումից ու հիպնոզից մինչև տեխնիկական միջոցներ: Նրանք լավ են կիրառում այն զգայարանները, որոնք «ճնշում են» ուղեղի վրա՝ տեսողությունը, լսողությունը, հոտառությունը»,-ասել է Ամարյանը: Նա հավելել է նաև, որ Հայաստանում նոր միտում է հայտնվել՝ «բոլոր ամբողջատիրական աղանդները միավորվում են մեկ տանիքի տակ»: