«Գազպրոմ» ԲԲԸ ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի միջեւ Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի տարածքով Հայաստանի սպառողների համար ռուսական գազի տարանցման պայմանագիր կնքելու վերաբերյալ: «Գազպրոմ»-ի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, պայմանագրի ստորագրումը տեղի կունենա մոտ ժամանակներս: