Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այդ մասին ՀՀ կառավարության նիստում հաղորդել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Կառավարության նոյեմբերի 4-ի նիստում Հայաստանի վարչապետը քննադատության էր ենթարկել մի շարք նախարարությունների աշխատանքը: Այդ թվում, վարչապետը հանձնարարել էր առողջապահության նախարարին 10-օրյա ժամկետում կառավարությանը առաջարկներ ներկայացնել առողջապահության ոլորտում կոռուպցիայի խնդրի լուծման համար, ընդհուպ մինչև կադրային փոփոխություններ: