. Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ է ընտրվել «Ապավեն» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը: Հունիսի 23-ին Երեւանում կայացած միության համագումարում ընդունվեց որոշում կազմակերպության վերանվանման մանսին: Այժմ դրա լրիվ անվանումն է «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միություն»: Նիստը, որի աշխատանքին մասնակցում էին Հայաստանի, Ղարաբաղի, Ռուսաստանի եւ Լիտվայի պատվիրակները ձեւավորեց 91 հոգուց բաղկացած խորհուրդ, որն իր հերթին ընտրեց 23 հոգուց բաղկացած վարչություն: