Մի շարք երիտասարդական միություններ` Հայազն Երիտասարդների միաբանությունը, Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, «Փառքի Պահապաններ» ռազմահայրենասիրական նախաձեռնությունը, Հայրենասեր պատանիների միությունը, «Վանաձորի Ազգայնական Ճակատը», հայտարարություն են տարածել Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու առիթով: Հայտարարությունում, մասնավորապես ասվում է է. «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» մի քանի շաբաթ առաջ սկսած «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» անցկացնելու վերաբելյալ իր հայտարարությունը, որն իբրև հետաձգվել էր,կրկին շրջանառության մեջ է դրել: Կարծում ենք,որ մենք` hայաստանաբնակ hայերս, ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու բարոյական իրավունք չունենք, քանի դեռ մեր պատմական հողերի մի մասը բռնազավթված է տվյալ պետության կողմից, քանի դեռ հազարամյա հայկական խաչքարերը հողին են հարթեցվում, քանի դեռ Ադրբեջանը հայ հովվին ստիպում է «խոստովանել իր ահաբեկիչ լինելը», տանջամահ է անում: Մի՞թե կորել է մեր ազգային արժանապատվությունը:
Ժամանակին թույլ տալով մեր հողերի մի մասի նվիրումը նորաստեղծ Ադրբեջան պետությանը` մենք աջակցեցինք նրանց ազգ դառնալու գործընթացին` հետագայում էլ արյան գնով ետ բերելով մեր իսկ հողերը: Այժմ էլ մեր հայրենակիցները կամավոր աջակցում են ադրբեջանական մշակույթի ստեղծմանը` ցանկանալով այդ «սուրբ» գործին մասնակից դարձնել նաև հայ հասարակությանը:
Որպես հայ երիտասարդներ, դատապարտում ենք գեորգիվանյանների կազմակերպած այս միջոցառումը, ինչպես նաև նույնաբնույթ բոլոր միջոցառումները և պահանջում ենք չիրականացնել այդպիսիք մեր հողի վրա»: