AM
15 November 2010 - 08:28 AMT

Վրաստանի հայերի ազգային կոնգրեսն անցկացնում է Գայանե Խաչատրյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Նոյեմբերի 15-17-ը Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ցուցասրահում տեղի կունենա Գայանե Խաչատրյանի ցուցահանդեսը: Գայանե Խաչատրյանի կտավների հետ կցուցադրվեն անվանի լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի և Ալեքսանդր Սահակովի կողմից արված նրա լուսանկարները

Գայանե Լևոնի Խաչատրյանը (1942-2009) ծնվել է և ողջ կյանքն անց է կացրել Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքնրի հեղինակ է:

Գայանե Խաչատրյանը մահացել է 2009-ի մայիսի 2-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում` «Խոջիվանքում»: