AM
29 May 2003 - 15:03 AMT

ԲՈՒՇԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Պենտագոնը արդեն մշակել է Իրանին ուղղված հարվածի նախագիծը այնտեղ իսլամական ռեժիմը տապալելու նպատակով: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա» ռուսաստանյան թերթը, գործողությունը իրականացնելու համար Վաշինգտոնը ենթադրում է օգտագործել Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքները: Թերթը ենթադրում է, որ արդեն պայմանավորվածություն կա Պենտագոնի եւ Հեյդար Ալիեւի կառավարության միջեւ Ադրբեջանում ԱՄՆ զինված ուժերի տեղաբաշխման մասին: Մինչդեռ, ինչպես հաղորդում է թերթը, Թեհրանը Բաքվին ուղղել է մի հեռագիր, որի իմաստն այն է, թե ամերիկյան զորախմբի տեղադրումը կդիտարկվի որպես ագրեսիայի ակտ եւ Իրանը իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարված հասցնել Ադրբեջանին: Հիշեցնենք, որ Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, մայիսի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի ռազմա-օդային ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության իրանական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքը խախտելու պատճառով: Իսկ Բաքվի «Էխո» թերթը երեկ հաղորդել է, որ անցայլ շաբաթ Թեհրան է այցելել Ադրբեջանի ազգային անվտագության նախարար Նամիկ Աբասովը, որը Իրանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում հավաստիացնում էր, թե «Ադրբեջանը եւ Իրանը թույլ չեն տա թշնամաբար տրամադրված ուժերին խառնվել երկու երկրների բարեկամական հարաբերություններին»: