AM
22 June 2001 - 19:02 AMT

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի» ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՔՆՆԱՐԿԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

. «Հոկտեմբերի 27-ի» գործի դատավարությունը վարող Սամվել Ուզունյանը այսօրվա նիստում հայտարարեց, որ ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի միջնորդությունը չի քննարկվելու: Ինչպես հայտնի է, հանձնաժողովն առաջարկել է քննարկել ամբաստանյալներին ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանիդ ներքին գործերի մեկուսարան տեղափոխելու նպատակահարմարության հարցը:
Դատավորն իր մերժումը հիմնավորեց օրենքի պահանջներով, որը միջնորդելու իրավունք է տալիս միայն դատավարության կողմերին: Ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովն անդպիսին չի հանդիսանում: Տուժած կողմը, որի շահերը ներկայացնում էր փաստաբան Ռուբեն Սահակյանը, համաձայնվեց դատավորի փաստարկների հետ: Մեղադրող կողմը` ի դեմս ՀՀ զինդատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի, նունյպես իր համաձայնութնունը հայտնեց դատավոր Սամվել Ուզունյանի գործողությունների հետ: