Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման խնդիրները: Դեսպանը ընգծել է, որ անելու է հնարավորը երկկողմ հարաբերությունների բազմակողմանի խորացման համար: Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով դեսպանին, հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները էլ ավելի կզարգանան և կնպաստեն տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:






