Ինչպես նախատեսվում է, հուլիսի 1-3 Աստանայում ԱՊՀ երկրների առողջապահության նախարարներն ու գլխավոր սանիտարական բժիշկները կքննարկեն ատիպիկ թոքաբորբի ներթափանցման եւ տարածման կանխարգելման եւ այդ հիվանդության դեմ պայքարի հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, այսօր հաղորդել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Գեորգի Նարուշեւիչը: Նրա խոսքերով, առողջապահության ոոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության Խորհրդի նիստ անցկացնելու նախաձեռնությունը Հայաստանինն էր: «Անհրաժեշտություն է ծագել շտապ քննարկել տվյալ խնդիրը եւ նախանշել Համագործակցության պետությունների ջանքերի միավորման միջոցները, որոնք կուղղվեն վտանգավոր հիվանդության կանխարգելմանը»,-ասել է Գեորգի Նարուշեւիչը: