AM
19 Նոյեմբեր 2010 - 07:51 AMT

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի Խորհրդի հանդիպմանը

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում տեղի կունենա Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիա կմեկնեն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: