. Վրաստանի նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն այս տարվա աշնանը նախատեսում է այցելել Երեւան: Այցի ժամանակ կստորագրվի փոխադարձ բարեկամության եւ գործակցության մասին երկկողմ պայմանագիր : Այժմ աշխատանք է տարվում բարեկամության, գործակցության եւ անվտանգության մասին նախկինում ստորագրված պայմանագիրը օրվա պահանջներին համապատասխանացնելու ուղղությամբ: Վրաստանի ղեկավարի այցի ընդացքում կստորագրվի իրավական եւ տեխնիկական բնույթի եւս 4 փաստաթուղթ: