AM
21 June 2001 - 15:57 AMT

Հունիսի 28-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը

. Հունիսի 28-29-ը Երեւանում կկայանա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Կասպիական լրատվական գործակալության տվյալներով, նիստի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջեւ տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառում գործակցությանը վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաեւ Հայաստանին Վրաստանի պարտքի վերադարձման ժամկետները եւ Ջավախքում հայ բնակչության սոցիալտնտեսական պայմանների բարելավման հարցը: Հանձնաժողովի նիստի ավարտից հետո կստորագրվի նաեւ համապատասխան փաստաթուղթ , որը կարձանագրի հետագա գործակցության հիմնական ուղղությունները: