. Այսօր Երեւանում սկսեց իր աշխատանքը ԱՊԽ երկրների Ներքին գործերի նախարարների խորհուրդի հերթական, թվով քսաներորդ նիստը: Նիստին մասնակցում են 12 պետությունների, այդ թվում նաեւ Ադրբեջանի, ՆԳՆ ղեկավարները: Բացելով նիստը Հայաստանի Ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը հայտարարեց, որ «հանդիպումը Էական ներդրում կունենա հանցավոր աշխարհի դեմ ընդհանուր պայքարում եւ նոր թափ կտա ԱՊԽ երկրների ներքին գործերի մառմինների գործունեությանը»: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծեց ԱՊԽ երկրների հետագա գործունեության զարգացման եւ ամրապնդման անհրաշեժտությունը քաղաքական, տնտեսական, ֆինանսական բնագավառներում: